Home
ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆ
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր:

1965-1970թթ. սովորել և ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
1970-1974թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտական դաստիարակության ֆակուլտետի երգ-երաժշտության բաժինը:
1970-1996թթ. աշխատել է Ռադիոյի և հեռուստատեսության Ա. Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլում, որպես քամանչահար-բամբիռահար և դիրիժոր:

1978թ-ից մինչ օրս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ղեկավարելով քամանչայի մասնագիտական դասարանը և ուսանողական նվագախումբը:
1998թ-ին արժանացել է երաժշտական արվեստի պրոֆեսորի գիտական կոչման: Հեղինակ է բազմաթիվ ուսումնական ծրագրերի, ձեռնարկների և ժողովածուների:

2008թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման: Որպես քամանչահար և դիրիժոր՝ բազմաթիվ ձայնագրությունների հեղինակ է:

2010-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Արժանացել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ մրցույթ փառատոների դափնեկրի կոչման: Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի շուրջ 30 երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա, Կիպրոս, Կանադա, Ավստրալիա և այլուր:

2004 թ-ից Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը: Ամուսնացած է, ունի երկու զավակ և թոռնիկ: